Պապիկյանը սխա՞լ է հասկացել զինվորական ատեստավ...

«Ընդհանուր առմամբ Զինված ուժերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են իրավիճակից ելնելով, բայց ազգային անվտանգության բացակայության այս նոր իրավիճակի պայմաններում մի քիչ մտահոգիչ է, որովհետև նաև հիմնավորման մեջ որոշակի հաշվարկների անհրաժեշտություն ունեն: Բայց ատեստացիոն համակարգը անհավասար պայմաններ է ստեղծում բանակում, ինչ առումով. օրինակ՝ երկու հավասարաչափ պաշտոններ հրամանատարը մեկը հանձնում է, մեկը չի հանձնում: Չհանձնածի գումարտակը, օրինակ, ավելի լավ վիճակում է գտնվում: Կամ հրամանատարը հանձնում է, բարձր աշխատավարձ է ստանում, բայց իր ենթակաները, մանավանդ առաջին գծում գտնվող, պայմաններ, ժամանակ չունեն նախապատրաստվելու»,- ԱԺ նիստում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ հարց ուղղելով ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին.

Մանրամասն՝ տեսանյութում։