Պապիկյանը համաձայն չէ սուպերնախարար բնութագրմ...

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Աժ-ում այսօր պատասխանել է լրագրողների հարցերին՝ նշելով, որ ինքը համաձայն չէ «սուպերնախարար» բնութագրման հետ: Պապիկյանն ասել է, որ համակարգում տեղի կունենան միավորման գործընթացներ, մի շարք ստորաբաժանումներում կմիացվեն կրկնվող բաժինները և պաշտոնները:

Լրագրողի հարցին, թե ինչպես պետք է համակարգել միաժամանակ տարածքային կառավարումն ու էներգետիկան, նախարարը պատասխանել է, որ մենեջմենթի համար հաճախ մասնագիտական կարողություններ պետք չեն: Կան փոխնախարարներ, որոնք համակարգում են իրենց ոլորտները, և իրենք կփորձեն հաջողություններ արձանագրել: