Պամպերսային քաղաքականության դաշտում է գտնվում...

Մենք այսօր այս տարածաշրջանում եղանակ ստեղծող չենք։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Երբ մենք ունեինք ամենամարտունակ բանակը, համենայն դեպս ընկալումն էր այդպիսին, ունեցել ենք ՌԴ-ի հետ ռազմաքաղաքկաան պայմանագիրը, ռազմաբազա, այդ ամենն իր ամբողջության մեջ մեզ լրացուցիչ կշիռ էր տալիս այս տարածաշրջանում։ Հիմա սա չկա»,- նշեց Երկրորդ նախագահը։

Նրա խոսքով այս իրավիճակում մեր երկիրը պարզապես հետևում է թե ինչ է կատարվում և փորձում է հասկանալ, թե այդ պրոցեսների վատթարացման  ընթացքում հարվածը ինչ չափի ուժգնության է լինելու։

«Պասիվ, վատ սպասելիքների մեջ գտնվող ենք երկիր ենք և այդպիսնն ենք որովհետև այդպիսինն է մեր կառավարությունը։ Այստեղ ավելի շատ պամպերսային քաղաքականության դաշտում է գտնվում այս կառավարությունը»,- ասաց նա։