Փալոնը կոչ է անում կոշտ դիվանագիտություն կիրա...

ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ սպառնալիքներ պարունակող հայտարարություններին:

Փալոնը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ  Ալիևն օգտագործում է իր լրատվամիջոցների խոսափողը Հայաստանի դեմ բռնության սպառնալիքներ հնչեցնելու համար:

«Նա չարամիտ դերակատար է, ով ակնհայտորեն շահագրգռված չէ բանակցային խաղաղության մեջ»,- իր գրառման մեջ նշել է կոնգրեսականը:

Փալոնը, դիմելով ԱՄՆ պետական դեպարտամենտին և աշխարհի մյուս առաջնորդներին, կոչ է անում կոշտ դիվանագիտություն կիրառել և քայլեր ձեռնարկել Ադրբեջանի նախագահի նման պահվածքը զսպելու համար: