Պակիստանը որոշում է կայացրել թույլատրել ապրանքների տարանցումը դեպի Իրան իր տարածքով՝ անդրսահմանային առևտրի ընդլայնման նպատակով։ Այս մասին հայտնում է պակիստանյան Express Tribune թերթը՝ հղում անելով իսլամական հանրապետության առևտրի նախարարությանը։
Նշվում է, որ «Իրանի հետ տարանցիկ առևտրի մասին, 2026» որոշումն ուժի մեջ է մտել անմիջապես։ Այն թույլ է տալիս երրորդ երկրներից ապրանքներ տեղափոխել Պակիստանի տարածքով և դրանք հասցնել Իրանի տարածքում նշված կետեր, ինչը կարևոր քայլ է անդրսահմանային առևտրի ընդլայնման ճանապարհին։
Ինչպես հստակեցնում է պարբերականը, այս որոշման իրականացման համար Պակիստանի դաշնային կառավարությունը փոփոխություններ է կատարել 1950 թվականի «Իմպորտի և էքսպորտի վերահսկողության մասին» օրենքում՝ դրանով իսկ ապահովելով տարանցիկ համաձայնագրի իրավական հիմքը։
Ըստ պաշտոնյաների, որոնց վկայակոչում է թերթը, որոշումը կիրառվելու է այն ապրանքների նկատմամբ, որոնք արտադրվել են Պակիստանի սահմաններից դուրս և Պակիստանի տարածքով տարանցիկ տեղափոխվում են Իրան։
Նշվում է, որ ծովային և ցամաքային անցակետերից առանցքային կդառնան Գվադարը, Կարաչին և Պորտ-Քասիմը, որոնք կծառայեն որպես հիմնական տարանցիկ կետեր՝ ապահովելով ճկունություն առևտրականների և լոգիստիկ օպերատորների համար։



