Պակիստանը հաստատել է իր պատրաստակամությունը՝ ցանկացած պահի ամուր կանգնել Սաուդյան Արաբիայի կողքին, հայտնում է Bloomberg-ը:
Bloomberg TV-ին տված հարցազրույցում Պակիստանի վարչապետի մամուլի քարտուղար Մոշարաֆ Զաիդին հայտարարել է, որ Իսլամաբադի աջակցությունը Ռիադին անվերապահ է և կախված չէ հանգամանքներից:
«Ոչ մի կասկած չկա, որ մենք դա կանենք՝ անկախ ամեն ինչից և երբ էլ որ դա լինի։ Երկու երկրները, նույնիսկ մինչ պաշտպանական համաձայնագրի կնքումը, միշտ գործել են փոխադարձ աջակցության սկզբունքով»,- ասել է Զաիդին։



