Պակիստանը պաշտոնական հրավեր է ուղարկել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին՝ այցելելու Իսլամաբադ՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որը նախատեսված է 2024 թվականի հոկտեմբերի 15-16-ը: Այս մասին կիրակի հայտնել է Express Tribune-ը։
Ինչպես նշում է պարբերականը, Պակիստանը ութ տարվա ընթացքում առաջին անգամ Հնդկաստանի առաջնորդին հրավիրել է պաշտոնական այցով երկիր այցելել։ Նախորդ անգամ՝ 2016 թվականին, Մոդին հրավիրվել էր Իսլամական Հանրապետություն՝ մասնակցելու Հարավային Ասիայի տարածաշրջանային համագործակցության ասոցիացիայի (SAARC) գագաթնաժողովին, սակայն հետո Հնդկաստանը բոյկոտեց միջոցառումը։
Պարբերականի տվյալներով՝ հաշվի առնելով Իսլամաբադի և Նյու Դելիի հարաբերությունների ներկա վիճակը՝ Հնդկաստանի վարչապետը կարող է սահմանափակվել ՇՀԿ-ի առաջիկա հանդիպմանը մասնակցելու վիրտուալ ձևաչափով՝ դեմ առ դեմ հանդիպման փոխարեն։
ՇՀԿ-ն հիմնադրվել է 2001 թվականի հունիսի 15-ին Շանհայում։ Սկզբում այն բաղկացած էր վեց երկրներից՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը 2017 թվականին նրանց միացան Հնդկաստանը և Պակիստանը, իսկ 2023 թվականին՝ Իրանը։ Հուլիսի 4-ին Աստանայում կայացած գագաթնաժողովում որոշում է կայացվել Բելառուսն ընդունել ասոցիացիային։



