CNN-ը հաղորդել է, որ Պակիստանը հայտարարել է, որ իր ուժերը սպանել են 274 թալիբ զինյալի եւ վիրավորել 400-ի։
Մինչդեռ Աֆղանստանը հայտարարել է, որ ուրբաթ օրվա հարձակման ժամանակ զոհվել է 13 աֆղանստանցի զինվոր, 22-ը վիրավորվել է։
«Թալիբանի» կառավարության խոսնակ Զաբիուլա Մուջահիդը եւս հայտարարել է, որ Աֆղանստանը սպանել է 55 պակիստանցի զինվորի եւ ոչնչացրել 19 պակիստանյան ռազմական դիրք։ Աֆղանստանը հայտնել է պակիստանցի զինվորների գերի վերցնելու մասին։



