Պակիստանը 6 ամսով երկարաձգել է ավելի քան 1 մլրդ դոլարի չափով Թուրքիայի հետ պաշտպանական գործարքը T-129 Atak ուղղաթիռների գնման հարցով, հաղորդում է Defense News-ը:
Համաձայնագիրը դադարեցվել էր ԱՄՆ-ի պատճառով:
2018 թվականի հուլիսին Թուրքիան եւ Պակիստանը 30 թուրքական T-129 Atak ուղղաթիռների վաճառքի մասին համաձայնագիր էին ստորագրել:
Սակայն Թուրքիայի եւ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Թուրքիան որոշել է գնել ռուսական Ս-400 համալիրներ: ԱՄՆ-ն պաշտպանական պատժամիջոցներ է սահմանել ՆԱՏՕ-ի գծով դաշնակից Թուրքիայի դեմ:
Այդ սահմանափակումների պատճառով Պակիստանին թուրքական ուղղաթիռների վաճառքը հետաձգվել էր:
T-129 ATAK մարտական ուղղաթիռներն արտադրվել են TAI-ի կողմից իտալաբրիտանական AgustaWestland ընկերության լիցենզիայով:



