Պակիստանի հարավ-արևմուտքում զինվորականների տեղափոխող գնացքի պայթեցման հետևանքով զոհերի թիվը հասել է 47-ի, գրեթե 100 մարդ վիրավորվել է: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով փրկարարական ծառայությունների ներկայացուցիչներին:
Նշվում է, որ Բելուջստանի նահանգի Քվետա քաղաքում տեղի ունեցած միջադեպի ընթացքում վիրավորված 98 անձանցից 20-ը զինծառայողներ են:
Պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ-ահաբեկիչը: Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է Պակիստանում արգելված «Բելուջստանի ազատագրական բանակ» անջատողական խմբավորումը:
Ավելի վաղ հաղորդվել էր 20 զոհի, 70 վիրավորի մասին։



