Պակիստանում բանակցություններին մասնակցելու վե...

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային մեկնաբանել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև դիվանագիտական շփումների ընթացիկ վիճակը՝ Պակիստանի միջնորդությամբ։ Նրա խոսքով՝ բանակցային գործընթացում անորոշությունը պայմանավորված է բացառապես ամերիկյան կողմի դեստրուկտիվ դիրքորոշմամբ։

Բաղային ընդգծել է, որ առաջընթացի բացակայությունը չի բխում Իրանի անվճռականությունից կամ դանդաղկոտությունից։

«Ներկայիս իրավիճակի պատճառը ամերիկյան կողմի հակասական ուղերձներն են, երկերեսանի վարքագիծը և անընդունելի գործողությունները։ Հենց դա է խանգարում մեզ վերջնական որոշում կայացնել Պակիստանում բանակցությունների նոր փուլին մասնակցելու վերաբերյալ», — հայտարարել է ԱԳՆ խոսնակը։

Դիվանագետը նաև հիշեցրել է ԱՄՆ-ի կողմից պարտավորությունների համակարգային խախտումների մասին՝ որպես օրինակ նշելով JCPOA-ից Վաշինգտոնի դուրս գալը 2018 թվականին, այն դեպքում, երբ Իրանը ևս մեկ տարի շարունակել էր կատարել իր պարտավորությունները։