Պակիստանում առնվազն հինգ ոստիկան է զոհվել պայ...

Առնվազն 5 ոստիկան է զոհվել, ևս 10-ը վիրավորվել Պակիստանի հյուսիս-արևմուտքի  Խայբեր Փախտունխվա նահանգի Բաջաուրի շրջանում պայթյունի հետևանքով։

Այդ մասին հաղորդել է Daily Pakistan թերթը՝ վկայակոչելով փրկարարներին ու ոստիկաններին։

Ըստ նախնական տեղեկատվության՝ պայթել է ոստիկանական ավտոմեքենան։ Իրավապահ մարմինների աշխատակիցները ներգրավված են եղել պոլիոմիելիտի դեմ պատվաստումների ժամանակ անվտանգության ապահովման գործում: