Պակիստանի Պեշավար քաղաքում պայթյուն է որոտացել կրոնական դպրոցում: Տեղական իշխանությունների տվյալներով՝ յոթ մարդ է զոհվել, և առնվազն 70-ը վիրավորվել են, հոկտեմբերի 27-ին հաղորդել է India Today- ը:
Պեշավարի ոստիկանությունից հայտնել են, որ պայթյունը տեղի է ունեցել առավոտյան առաջին դասախոսության ժամանակ: Տեղում աշխատում են փրկարարական ծառայությունները և ռումբերի վնասազերծման խումբը:



