Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի եւ Իրանի պաշտոնակիցներ Ջալիլ Աբաս Ջիլանիի եւ Հոսեյն Ամիր-Աբդոլահիանի հետ։ Ինչպես ՏԱՍՍ-ին տեղեկացրել է թուրքական դիվանագիտական աղբյուրը, նրանք Ֆիդանին հավաստիացրել են, որ երկրների միջեւ լարվածության թեժացում չեն ցանկանում։
«Արտաքին գործերի նախարար Ֆիդանը, որն այցով գտնվում է Ամանում, հեռախոսազրույց է ունեցել պակիստանցի եւ իրանցի պաշտոնակիցների հետ։ Նա կողմերին զսպվածության կոչ է արել՝ նշելով տարածաշրջանում նոր խնդիրների առաջացման անթույլատրելիության անհրաժեշտությունը։ Երկու նախարարները թուրք գործընկերոջը հավաստիացրել են, որ լարվածության թեժացում չեն ցանկանում»,- նշել է զրուցակիցը։
Թուրքիայի ԱԳՆ-ն հինգշաբթի օրն ավելի վաղ մտահոգություն էր հայտնել տարածաշրջանում ծագած լարվածության առիթով՝ հայտարարելով, որ պատրաստ է «իր փորձը կիսել եւ ավանդ ներդնել վեճերի խաղաղ կարգավորման գործում»։



