Առնվազն վեց պակիստանցի զինծառայող է զոհվել Քանդահարի նահանգում Աֆղանստանի ուժերի հետ բախումների ժամանակ: Այս մասին հաղորդում է աֆղանստանյան Ariana News հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Ըստ նրանց տվյալների՝ միջադեպը տեղի է ունեցել ապրիլի լույս 27-ի գիշերը: Բախումները սկսվել են այն բանից հետո, երբ պակիստանցի զինվորականները կրակ են բացել, ինչի հետևանքով զոհվել է աֆղանստանցի երեխա: Մարտական բախումների ընթացքում Աֆղանստանի զինծառայողները բռնագրավել են որոշ քանակությամբ զենք և զինամթերք, նշում է պարբերականը։
Փետրվարի 26-ի երեկոյան Պակիստանի և Աֆղանստանի սահմանին մարտերը վերսկսվել են: Քաբուլը հայտարարել է, որ իրականացնում է ռազմական գործողություն՝ ի պատասխան Աֆղանստանի տարածքին Պակիստանի ավիահարվածների:
Իսլամաբադն Աֆղանստանում իշխող թալիբների կառավարությանը մեղադրում է Պակիստանում հարձակումներ իրականացնող «Թեհրիկ-ի-Թալիբան Պակիստան» զինված խմբավորմանն ապաստան տալու համար։



