Պակիստանի բանակը բերվել է չափազանց բարձր մարտ...

Պակիստանի բանակը բերվել է «չափազանց բարձր» մարտական պատրաստվածության վիճակի, գրում է Reuters-ը։

Այս որոշումը կայացվել է Իրանի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին։

«Պակիստանի զինված ուժերը գտնվում են չափազանց  բարձր պատրաստվածության վիճակում»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Անվտանգության ուժերի անանուն ներկայացուցիչը հավելել է, որ իրանական կողմի ցանկացած «արկածախնդրություն» Պակիստանի դեմ բուռն պատասխան կստանա։