Օսիպյանը պարգեւատրել է մի խումբ ոստիկանների....

Հուլիսի 27-ին ոստիկանությունում տեղի ունեցավ պարգեւատրման հանդիսավոր արարողություն:

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը պարգեւատրեց տարբեր ծանրության հանցագործություններ բացահայտած մի խումբ ոստիկանների:

Ծրարներում նշված են հանցագործության տեսակն ու պարգեւավճարի չափը:

Շնորհավորելով բոլոր պարգեւատրվածներին՝ Վալերի Օսիպյանը նշեց, որ հավելյալ պարգեւավճարները լինելու են շարունակական եւ հանցագործություն բացահայտած ոստիկանը մշտապես արժանի գնահատական է ստանալու ղեկավարության կողմից: