«Որոշ արևմտյան երկրներ սաբոտաժի են ենթարկում...

Թուրքիայի իշխող՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ, կուսակցության ներկայացուցիչ Օմար Չելիքը անդրադարձել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Չելիքը, մասնավորապես, հայտարարել է, որ իրենք փորձում են դինամիկ ու Ադրբեջանի հետ ներդաշնակ առաջ տանել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Չելիքը նշել է, որ այդ գործընթացը սաբոտաժի ենթարկելու որոշ փորձեր կան։

Նրա խոսքով՝ իրենք տեսնում են, որ Հայաստանը կամք ունի հրաժարվել ագրեսիայից և նորմալացնել հարաբերությունները։  Չելիքը հայտարարել է, որ տեսնում են նաև, որ որոշ արևմտյան երկրներ ու, նաև, հայերի սփյուռքը, փորձում են սաբոտաժի ենթարկել դա. «Մեր դիրքորոշումն այն է, որ, անկախ ամեն ինչից, եթե տարածաշրջանում ագրեսիան դադարեցվի, նորմալացում կլինի, և մեխանիզմներ կստեղծվեն՝ նպաստելու տարածաշրջանի ընդհանուր խաղաղությանը: Մենք կշարունակենք վճռականորեն աջակցել խաղաղության դիվանագիտությանը»: