ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն անդրադարձել է արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների հարկման թեմային։
«Որևէ մեկի հետ կապված, արգելադրման, հետագա վարչարարության գործողություններ չեն կատարվի, քանի դեռ մենք քննարկում ենք մեր օրենսդրական կարգավորումների հետ կապված հարցերը»,- ասել է ՊԵԿ նախագահը լրագրողների հետ զրույցում։
Ըստ Բադասյանի, որևէ տույժ, գործողություն չի իրականացվի, մինչև չավարտվեն քննարկումները. «Որևէ տույժ, գործողություն չի իրականացվի, մինչև քննարկումները ավարտենք ու գանք եզրահանգման և կոմունիկացնենք դա հանրության հետ»։