«Օրենքով գող» Արսեն Երեւանսկին հրավիրվել է Քն...

«Օրենքով գող» Արսեն Մկրտչյանը, որն առավել հայտնի է՝ «Արսեն Երեւանսկի» մականունով, մարտի 3-ին հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության: Այս մասին NEWS.am-ին հայտնել է նրա փաստաբան Հովսեփ Սարգսյանը:

Սարգսյանը չի նշել, թե ինչ քրեական գործով է Երեւանսկին հրավիրվել հարցաքննության:

Նշենք, որ «Արսեն Երեւանսկին» անցնում է մի քանի քրեական գործերով, որոնք վերաբերում են  քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու մեջ: