ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին վտանգ է սպառնում կիրակի օրը տեղի ունեցած հնարավոր մահափորձից հետո։ Նման կարծիք է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Ակնհայտ է, որ նախագահ Թրամփի կյանքին վտանգ է սպառնում այնքան ժամանակ, մինչև նա չհաղթի նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրություններում: Մենք աղոթում ենք ձեզ համար, պարոն նախագահ»,- գրել է Օրբանը X-ում։
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) սեպտեմբերի 15-ին հայտնել է, որ հետաքննում է Trump International Golf Club-ում տեղի ունեցած կրակոցները, որտեղ եղել է Թրամփը, և կատարվածը համարում է հնարավոր մահափորձ։



