
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 17-ի նիստում որոշեց «Գորիսի պետական քոլեջ» և «Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ները միաձուլել եւ վերակազմակերպել որպես «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ:
Հիմնավորման մեջ նշվում է, որ Գորիսի պետական քոլեջում սովորում է շուրջ 302 ուսանող՝ 10 մասնագիտություններով:
«Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում սովորում է 291ուսանող՝ 8 մասնագիտություններով: Վերջինիս մասնաշենքում իրականացվում են վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ
Վերանորոգումից հետո այտեղ կգործի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջը, որին կհատկացվի անհրաժեշտ նյութատեխնիկական բազա՝ բոլոր ուսուցանվող մասնագիտությունների համար:
Իսկ Գորիսի պետական քոլեջի շենքի հետագա տնօրինման հարցին անդրադարձ կլինի օպտիմալացման գործընթացների ավարտից հետո: