Օպերային թատրոնի արտիստները պահանջում են բալե...

Օպերային թատրոնի բալետային արտիստները պահանջում են խմբի ղեկավար Արմեն Գրիգորյանի հրաժարականը: Խնդիրը, ըստ արտիստների, նրա ստեղծած մթնոլորտն է:

«Վերադառնում ենք արձակուրդից և ի՞նչ ենք տեսնում՝ ինքն իրեն ներկայացրել է որպես բալետային խմբի ղեկավար- ավագ փորձավար: Բալետային խմբի ղեկավարը վերահսկում է ավագ փորձավարի աշխատանքը, նշանակում է՝ ինքն իրեն պետք է վերահսկի՞: Ի՞նչ ԱԱԾ է տեղի ունենում։ Տնօրենը ոչ թե խմբի շահերն է պաշպանում, այլ անձի»,- հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բալետային արտիստ Սերգեյ Սաֆարյանը :

Վիլեն Գալստյանն  էլ ասաց. «Արմեն Գրիգորյանը Ռոստովից է վերադառնում ու անցնում շատ կարևոր պաշտոնի: Ես աշխատում էի,  որ այս ջահելները, որ երկար ժամանակ ծառայում էին, ղեկավար պաշտոնի անցնեն»:

Բանախոսները նաև նշեցին, որ իրենց դժգոհությունները համապատասխան արձագանք չեն ստացել: