Օմանի կարևոր նավահանգստում անվտանգության վիճա...

Օմանի արևելքում գտնվող Դուքմի առևտրային նավահանգստում մի քանի անօդաչու թռչող սարքի կողմից գրոհի են ենթարկվել վառելիքի պահեստարանները: Այս մասին հաղորդել է Օմանի լրատվական գործակալությունը:

Սուլթանության անվտանգության ծառայության աղբյուրի տվյալներով՝ պահեստարաններից մեկը խոցվել է ԱԹՍ-ի կողմից: Հարձակումից վնասը հաջողվել է տեղայնացնել, զոհեր և տուժածներ չկան:

Դուքմի նավահանգիստը կարևոր մատակարարման ուղի է ԱՄՆ ռազմածովային ուժերի «Աբրահամ Լինքոլն» ավիակրի համար, որը գործում է Արաբական ծովում։

Իսրայելը և ԱՄՆ-ն փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին, որն էլ պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին և էներգետիկ օբյեկտներին։