Օլիմպիական ավանում թալանել են Սլովակիայի հեծա...

Փարիզի օլիմպիական ավանում կողոպուտի հետ կապված հերթական տհաճ դեպքն է գրանցվել։ Այս անգամ թալանել են հեծանվային սպորտի Սլովակիայի հավաքականին։ Փարիզում շարունակվող Օլիմպիական խաղերի ընթացքում սա վեցերորդ նման միջադեպն է։

Մարզիկներից գողացել են 10 հեծանիվի անվադողեր, պահեստամասեր և մի քանի անջատիչներ։ Վնասի չափը գնահատվում է 2-3 հազար եվրո։ Նշվում է, որ թիմի մարզիչը հաղորդում է տվել ոստիկանություն։

Ավելի վաղ հեծանվային մոտոկրոսի (BMX) ավստրալական թիմի անդամ, օլիմպիական չեմպիոն Լոգան Մարտինը հայտնել էր, որ իրենց թիմի ֆուրգոնը թալանվել է Օլիմպիական խաղերի ճանապարհին։