Օլաֆ Շոլցը վարակվել է COVID-19-ով

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը վարակվել է COVID-19-ով։ Կառաարությունը հայտարարել է, որ դրա հետեւանքով չեղարկվել է Սլովակիայի նոր վարչապետի այցը։

Շոլցը սոցցանցում X գրել է, որ «ախտանշանները շատ չեն, բայց կհրաժարվի հանրային միջոցառումներից առաջիկա երկու օրերին։

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն երեշաբթի պետք է հանդիպեր Շոլցի հետ Բեռլինում, բայց այցը չեղարկվել է։

Առայժմ պարզ չէ, թե կկարողանա արդյոք Շոլցը գլխավորել չորեքշաբթի օրվա կառավարության նիստը։

65-ամյա Շոլցը այս տարի պատվաստվել է COVID-19-ի դեմ։