Օգոստոսի 19-ից կհիմնանորոգվի Կորեայի ձորի ճան...

Օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը։ Իրականացվելու են հողային, ճանապարհի լայնացման աշխատանքներ։ Ինչպես տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը, նշված աշխատանքներով պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով քարաթափման վտանգը՝ օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից վարորդներին հորդորում են շրջանցել նշված ճանապարհը։ Երթևեկությունը կկազմակերպվի ըստ ՆԳՆ հետ համաձայնեցված սխեմայի։