Oգոստոսի 18-19-ը Պուտինը պետական ​​այցով կգտն...

Պուտինը պետական այցով օգոստոսի 18-19-ը կգտնվի Ադրբեջանում, այդ մասին հայտնում են Կրեմլից:

Բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման, ինչպես նաև արդի միջազգային ու տարածաշրջանային խնդիրները։

Այցի արդյունքներով նախատեսվում է ընդունել պետությունների ղեկավարների համատեղ հայտարարություն, ստորագրել միջկառավարական և այլ փաստաթղթեր։