Հանրապետության տարածքում՝ մայիսի 14-ի ցերեկը, 15-ի և 17-19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 15-ի, 17-19-ի ցերեկն առանձին շրջաններում, 16-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 14-15-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ից հայտնել են, որ Երեւանում մայիսի 14-ի ցերեկը, 17-ին և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 15-ի երեկոյան ժամերին, 16-ին, 18-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +10 +12, վաղը ցերեկը՝ +25 +27։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +3 +7, ցերեկը՝ +17 +20,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +5 +7, ցերեկը՝ +16 +20,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +8 +10, ցերեկը՝ +23 +25,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +2 +7, ցերեկը՝ +16 +20,
Լոռիում գիշերը՝ +5 +9, ցերեկը՝ +20+23,
Տավուշում գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +23 +28,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +4 +6, ցերեկը՝ +15 +20,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +8 +12, ցերեկը՝ +23 +25,
Արարատում գիշերը՝ +12 +14, ցերեկը՝ +26 +28,
Արմավիրում գիշերը՝ +9 +12, ցերեկը՝ +25 +27,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +4 +6, ցերեկը՝ +15+19,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +10 +12, ցերեկը՝ +24 +28,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +26 +30,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +5 +9, ցերեկը՝ +21+24,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +12 +16, ցերեկը՝ +26 +30։