Այս մեղադրական գրողները սահմանադրությանը ծանո...

«Ժամկետը լրանում է, գնում ես տուն․ նոր նախագահը իշխանությունը գնացող նախագահից չի ստանձնում, գնում է ԱԺ, հատուկ նիստ է լինում, երդման արարողություն, և ստանձնում է իշխանությունը։ Փաստացի, ինչ-որ բան են սարքել, որ տպավորություն ստեղծեն։ Այդ նախադասությունը ծայրահեղ անգրագիտության տարր ունի իր մեջ»,- սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման հակասահմանադրական ճանաչված գործով վերաբացված դատական նիստի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով մեղադրանքին։

«Այդպիսի էնքան ձևակերպումներ կան, որ իմ տպավորությամբ, այս մեղադրական գրողներն այն ժամանակ գործող սահմանադրությանն ընդհանրապես ծանոթ չեն․ կամ էլ չեն հասկացել ինչ են կարդացել։ Ես գիտեմ, որ այդ մեղադրականը չի գրվել դատախազությունում և գիտեմ նաև՝ ՀՔԾ-ում չի գրվել։ Այստեղ ներկա դատախազը չի մասնակցել դրան։ Բայց, այնուամենայնիվ, ինքը ստորագրել է այս փաստաթղթի տակ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։