Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով

Երևանում հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նոյեմբերի 3-ի երեկոյան ժամերին, 4-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Մարզերում հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նոյեմբերի 3-ի ցերեկը և 4-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` ձյան տեսքով։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 31-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա ևս 1-2 աստիճանով։