Թուրքիայի նախագահի երախտիքն եմ հայտնում ՀՀ-ին...

Թուրքիայի նախագահի երախտիքն եմ հայտնում ՀՀ-ին և շնորհակալություն հայտնում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումակլին։

Թուրք նախարարը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու COP17-ին։

«Թուրքիան ցանկանում է, որ տարածաշրջանում ամրապնդվեն խաղաղությունը, հանգստությունն ու բարեկեցությունը։ Հուսով եմ, որ տարածաշրջանի Հարավային Կովկասի համար Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը և կարգավորման գործընթացի արագացումը շատ կարևոր ձեռքբերումներ կբերեն, ինչպես երկու երկրներին, այնպես էլ ամբողջ տարածաշրջանին» ,- ասել է Յումակլին։

Թուրք պաշտոնյան նշել է, որ 2022-ի հունվարին մեկնարկած հայ-թուրքական կարգավորման գործընթացը նոր թափ է ստացել 2026-ի մարտից՝ թուրքական ավիաուղիների թռիչքների մեկնարկով։

Ըստ Յումակլիի՝ գործընթացը բարձրագույն մակարդակի հասցնելու նպատակով շարունակվում են նաև Թուրքիայի նախագահի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները։

Յումակլին արդյունավետ է համարել Երևանում անցկացվող Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովը և հույս է հայտնել, որ Երևանից հղվող ուղերձները պատշաճ կերպով կընկալվեն միջազգային հանրության կողմից: