ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Երևանում COP17-ի շրջանակում հոկտեմբերի 16-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության գյուղատնտեսության, գյուղական զարգացման և շրջակա միջավայրի նախարար Խրիստոս Սենեկիսի հետ։ Հանդիպման մասին Պապոյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում։
«Քննարկել ենք գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները։ Կարևորել ենք երկկողմ տնտեսական կապերի խորացումն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնումը՝ ձևավորելով տնտեսական լայն օրակարգ»,-գրել է նախարարը։



