Օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին

Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում այսօր ցերեկը, դեկտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-4-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 10-13 աստիճանով։