GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ընկերությունը հարցումներ է իրականացրել, մասնավորապես հարցրել է՝ որքանով եք անվտանգ զգում ձեր բնակավայրում՝ գյուղում, քաղաքում կամ թաղամասում:
Այդ հարցին տրված պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ.
- Լիովին անվտանգ եմ զգում – 55.1%
- Ավելի շուտ անվտանգ եմ զգում – 20%
- Ավելի շուտ անվտանգ չեմ զգում – 9%
Հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 4-ը ՀՀ-ում հեռախոսային հարցումներ են անցկացվել: Հարցմանը 1001 մարդ է մասնակցել:



