ԱՄՆ-ը քննարկում է Իրանի դեմ ռազմական գործողու...

ԱՄՆ-ը դիտարկում է նոյեմբերի 9-ին Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու հնարավորությունը, պնդում է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա տվյալներով՝ այս թեմայով խորհրդակցություններ են անցկացվել Սպիտակ տանը չորեքշաբթի և հինգշաբթի օրերին։ Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ դիտարկվում է ռազմական գործողությունները նոյեմբերի 9-ին վերսկսելու տարբերակը, քանի որ այդ ամսաթվին նորալուսին է լինելու, ինչը «բարենպաստ պայման» կլինի գործողության անցկացման համար։

Բացի այդ, ինչպես հայտնում է հեռուստաալիքը, ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը ավարտին է հասցնում ռազմական գործողությունների վերսկսման նախապատրաստությունը, սակայն դեռևս նոր հրահանգներ չի ստացել։