
Նյու Յորքի Բրոնքս թաղամասի 17-հարկանի բնակելի շենքը մասամբ փլուզվել է «խոշոր միջադեպի» հետևանքով, հայտնել են քաղաքի հրշեջ ծառայությունից։
Հրշեջների հրապարակած լուսանկարները ցույց են տալիս, որ շենքի մի հատվածը՝ առաջինից մինչև վերին հարկը, փլուզվել է։ Քաղաքային պաշտոնյան BBC-ի գործընկեր CBS-ին հայտնել է, որ շենքի այդ հատվածում գտնվում է օդափոխման խողովակ։
Մասնակի փլուզման պատճառը դեռևս անհայտ է։
Նախնական տեղեկություններով՝ ոչ ոք չի տուժել։ Փրկարարները ընկած բեկորների մեջ շներով որոնումներ են իրականացնում։