NYT. Ֆլորիդայում փոթորկի պատճառով 5,5 միլիոն...

Ֆլորիդայի իշխանությունները նահանգների ավելի քան 5,5 միլիոն բնակիչներին խորհուրդ են տվել լքել իրենց տները «Միլթոն» փոթորկի մոտենալուն պատճառով: Այս մասին երեքշաբթի հայտնել է New York Times-ը։

Ինչպես նշում է պարբերականը, այս տարհանումը նահանգի պատմության մեջ ամենախոշորներից էր։ Նույնիսկ այն ֆլորիդացիներից ոմանք, ովքեր նախկինում նախընտրում էին չլքել իրենց տները փոթորիկների պատճառով, որոշել են ականջալուր լինել խորհուրդներին և հեռանալ:

Իշխանությունները քաղաքացիներին խնդրել են գնալ մոտակա ապաստարաններ և շատ չհեռանալ դեպի երկրի խորքը՝ տարհանման հիմնական ուղիների խցանումներից խուսափելու համար:

Ավելի վաղ Newsweek ամսագիրը հայտնել էր, որ Միլթոնը քամու պոռթկումների ուժգնությամբ կարող է դուրս գալ Սաֆֆիր-Սիմփսոնի սանդղակի հինգ կատեգորիաներից և դառնալ վեցերորդ կարգի փոթորիկ։ Կալիֆորնիայի համալսարանին կից Բերկլիի լաբորատորիայի օդերևութաբաններն առաջարկում են ներդնել այդ 6-րդ կարգը: