Նվազագույնը պաշտոնական անփութության հատկանիշո...

Բարդ է պատկերացնել, որ այդպիսի բան կարող էր լինել հատկապես պոռոտախոսության այն շրջանակներում, որն իշխում է կառավարության ղեկավարի և նրա արբանյակների գործելաոճում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով զոհված զինծառայողների դիերի պահման պայմաններին։

«Այստեղ կա և քաղաքական, և՛ իրավական, և՛ բարոյական պատասխանատվության խնդիր։ Իրավական տեսանկյունից իհարկե աշխատանքից ազատելը բավարար հիմք չէ։ Առերևույթ այստեղ գործ ունենք պաշտոնական անփութության, նույնիսկ Քրեական օրենսգրքով նախատեսված դիակն անարգանքի ենթարկելու հանցակազմի հետ։

Նվազագույնը պաշտոնական անփութության հատկանիշով պետք է քրեական գործ հարուցված լիներ։ Չեմ համարում, որ Նիկոլ Փաշինյանն այդ մասին չի իմացել։ Սա պետական ամենաբարձր մակարդակով իրականացվող ծածկադմփոց է, որպեսզի մեկ ավել ձայն չկորցնեն»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը։