Նուբարաշենի թռչնաբուծարանի մոտակա տարածքում ա...

Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 12-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարել է մի քաղաքացի և հայտնել, որ Նուբարաշեն թռչնաբուծարանի մոտակա տարածքում զենք-զինամթերք է թողել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Նշված վայր մեկնած համայնքային ոստիկանները հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ և ծղոտե պարկ, որոնց մեջ եղել է որսորդական հրացան, թմբուկավոր ատրճանակ և զինամթերք։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից։