
Նուբարաշենի աղբավայրի կոնսերվացումը Երևանի քաղաքապետարանի համար առաջնային հարց է։ Այս մասին սեպտեմբերի 15-ի մամուլի ասուլիսին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ այդ աղբավայրում պարբերաբար, հատկապես ամռան ամիսներին, հրդեհներ են բռնկվում։
«Երևանի քաղաքապետարանն աղբավայրի կառավարման բուն պրոցեսն այս փուլում վերցրել է իր վրա։ Մենք այնտեղ տեխնիկա ենք տանում, որը մեր վերահսկողությամբ պետք է ապահովի աղբավայրի կառավարումը»,-նշեց քաղաքապետը։
Նրա տեղեկատվությամբ՝ աղբի վերամշակման միջազգային գործարանների կողմից բազմաթիվ առաջարկներ են ստացվել: Տվյալ գործարաններն առաջարկել են կառավարման իրենց մոդելները, որոնց հիման վրա նախատեսվում է երկփուլ մրցույթ։
Ըստ Ավինյանի՝ գործընթացի նպատակը Երևանի համար առաջարկներից լավագույն տարբերակի ընտրությունն է՝ նաև Կառավարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հավանությամբ:
Այնուհետև, դրա հիման վրա կպատրաստվի մրցույթի փաթեթ և բոլոր հայտատուներին կառաջարկվի մասնակցել մրցույթին։