«Նուբարաշեն» ՔԿՀ վերադարձված կալանավորված անձ...

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն ապրիլի 15-ին՝ ժամը 19։05-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Ա․Մ․-ին։ Խուզարկության ընթացքում Ա․Մ․-ն դրսևորել է կասկածելի վարքագիծ. չի ցանկացել ենթարկվել խուզարկության, ցուցաբերել է դիմադրություն։ Հայտնում են ՔԿԾ-ից:

Քրեակատարողական ծառայողները, այդուհանդերձ շարունակելով խուզարկությունը, Ա․Մ․-ի մոտից հայտնաբերել են սև կտորից տոպրակ՝  մեջը 2 փաթեթ։

Փաթեթներում առկա են եղել մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,3, 4 և 1,4 գրամ քաշերով, սպիտակ, բյուրեղանման զանգվածներ, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 3,5 և 1,7 գրամ քաշերով, դեղնականաչավուն զանգվածներ և հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, 1,8 գրամ քաշով, շագանակագույն զանգված։

Հայտնաբերված զանգվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։