ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր նախագահության տարիներին բարդ հարաբերություններ է ունեցել Գերմանիայի հետ։ Այս մասին նա ասել է նոյեմբերի 3-ին ելույթի ժամանակ, գրում է Spiegel-ը։
«Նրանք ինձ չէին սիրում, բայց ես այնտեղ արմատներ ունեմ»,- նշել է հանրապետականը։
Աղբյուրը մանրամասնում է, որ Թրամփի հոր նախնիների հայրենի քաղաքը եղել է Կալշտադը՝ Ռեյնլանդ-Պֆալցում:
Թրամփը նաև դժգոհել է, որ գերմանացիները սիրում էին իրեն նախորդած նախագահին՝ դեմոկրատ Բարաք Օբամային։
«Գիտե՞ք ինչու, որովհետև մեզ թալանում էին»,- ասել է նախագահի թեկնածուն:
Թրամփը հավելել է, որ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը նույնպես չէր հավանում իրեն։
«Նրանք ինձ չէին սիրում, քանի որ ես ասացի՝ դուք պետք է վճարեք։ Ես Անգելային ասացի՝ դուք պետք է վճարեք: Անգելա, դուք չեք վճարել», - շարունակել է Թրամփը։
Spiegel-ը բացատրել է, որ Թրամփը, ամենայն հավանականությամբ, նկատի ուներ Գերմանիայի պաշտական ծախսերը՝ որպես ՆԱՏՕ-ի հանդեպ իր պարտավորությունների մաս: Նախագահության տարիներին Թրամփը բազմիցս բարձրացել էր այս հարցը՝ նշելով, որ ԵՄ երկրները պետք է ավելի շատ գումար վճարեն ՆԱՏՕ-ի շրջանակում պաշտպանության համար: