«Ես կարծում եմ, որ կարելի էր առայժմ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել Սանիտեկի հետ՝ քաղաքի որոշ հատվածներ սպասարկելու համար՝ մինչև Երևանի ավտոպարկի ամբողջությամբ համալրումը։ Այստեղ ես տեսնում եմ քաղաքային իշխանության ճկունության բացակայությունը»,- այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը:
Ավագանու անդամի կարծիքով՝ «Սանիթեք»-ին պատկանող այն մեքենաները, որոնք այսօր մաքսատանը կանգնած են և ժամանակին դրանց թույլ են տվել առանց մաքսազերծման մտնել Երևան և աշխատել, պետք է հիմա էլ թույլ տրվեր աշխատեին, մինչև քաղաքի ավտոպարկի համալրումը:
Կարծում եմ՝ նպատակ է հետապնդվում «Սանիթեք»-ին ընդհանրապես դուրս մղել Հայաստանից:
Պետք է ասեմ, որ քաղաքապետարանը ինչքան էլ փորձում է մեղքերը բարդել նախկին իշխանության վրա, այնուհանդերձ այսօր պատասխանատվությունը այսօրվա քաղաքային իշխանության վրա: Չարդարացնելով «Սանիթեք»-ին , որը՝ որպես գործընկեր, իրեն ճիշտ չի դրսևորել և նախկինում հավանաբար օգտվել է ինչ-որ կոռուպցիոն սխեմաներից, և՚ նախկինում, և՚ հիմա իր պարտականությունները չի կարողանում իրականացնել»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:



