Նպաստառուների թիվը կկրճատվի 20 տոկոսով, ով կա...

Նախատեսում ենք մինչև 2026 թվականը նպաստ ստացող ընտանիքների թիվը կրճատել 20%-ով: Այս մասին հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նա հավելեց, որ նպաստները կավելանան, բայց աջակցությունն ավելի հասցեական կդառնա։ «Կարևոր է աշխատել մարդկանց մտածելակերպը փոխելու և նրանց խրախուսելու, որ աշխատանքի միջոցով լուծեն իրենց սոցիալական խնդիրները»,- ընդգծեց նա։