Նոյեմբերի 8-ին սպանված հայ բանվորի եղբայրը մո...

Times.am-ը գրում է.

Այսօր առավոտյան նոր պատահար է տեղի ունեցել Արցախի Շուշի քաղաքի ստորին հատվածում գտնվող անցակետում։ Ըստ մեր տեղեկությունների, նոյեմբերի 8-ին այդ հատվածում սպանված հայ բանվորի եղբայրը տաքսիով մոտեցել է ադրբեջանցի զինծառայողներին և նռնակ նետել նրանց ուղղությամբ։ Թշնամին էլ անկանոն կրակ է բացել այդ պահին այդտեղ գտնվող հայկական մեքենաների ուղղությամբ։

Վիրավորների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան։

Այս պահին ռուս խաղաղապահները փակել են ճանապարհը և անգամ շտապ օգնության մեքենաներին չի թույլատրվում հասնել դեպքի վայր։