Նոյեմբերի 13-ից մինչ այսօր Արցախում հայտնաբեր...

Նոյեմբերի 13-ից մինչև դեկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում որոնողական աշխատանքների ընթացքում Արցախում հայտնաբերվել է 1111 զոհված զինծառայողի աճյուն, այս մասին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Նա նշել է, որ այս պահին Հադրութի տարածքում որոնողական աշխատանքները շարունակվում են։