Նորվեգիան Իսրայելի կողմից իր դիվանագետներին հ...

Իսրայելը ծանուցել է, որ այլևս չի հավատարմագրելու «Պաղեստինի օկուպացված տարածքները սպասարկող նորվեգացի դիվանագետներին», հինգշաբթի ասել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը՝ դա անվանելով Իսրայելի կառավարության «ծայրահեղ արարք»։

Նորվեգիան այժմ դիտարկում է իր արձագանքը ստեղծված իրավիճակին, ասվում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարտ Էյդեի հայտարարության մեջ։

«Սա ծայրահեղ գործողություն է, որն առաջին հերթին ազդում է պաղեստինյան բնակչությանն օգնելու մեր կարողության վրա... Այսօրվա որոշումը հետևանքներ կունենա Նեթանյահուի կառավարության հետ մեր հարաբերությունների վրա», - ասել է նա:

Ավելի վաղ, Իսրայելը հայտնել էր, որ չեղարկել է նորվեգացի ութ դիվանագետների հավատարմագրումը, որոնք նույնպես կապեր են պահպանում պաղեստինյան տարածքների հետ։

Թել Ավիվն իր որոշումը բացատրել է Նորվեգիայի կողմից Պաղեստին պետության ճանաչմամբ։