Նորվեգիան և Ուկրաինան համաձայնագիր են ստորագր...

Նորվեգիան և Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել նորվեգական տարածքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի արտադրության շուրջ. առաջին մատակարարումները պլանավորված են մինչև ամառ: Այս մասին ապրիլի 27-ին հաղորդել է Նորվեգիայի կառավարությունը։

«Համաձայնագիրը ճանապարհ է բացում Նորվեգիայում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության համար», - ասվում է հաղորդագրության մեջ։

Կառավարության խոսքով, համաձայնագիրը լրացնում է այն համատեղ հռչակագիրը, որն ավելի վաղ ստորագրվել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի և Վոլոդիմիր Զելենսկու կողմից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ուկրաինական արտադրողը Նորվեգիայի պաշտպանության նախարարությանը տեղեկացրել է, թե ակնկալում է առաջին անօդաչու թռչող սարքերը Ուկրաինա մատակարարել մինչև ամառ։