Նորապատ-Արգավանդ- Վարդանաշեն ավտոճանապարհը ժա...

Նորապատ-Արգավանդ- Վարդանաշեն ավտոճանապարհը ժամանակավորապես փակ կլինի: Այս մասին հյատնում են Ճանապարհային դեպարտամենտից: 

«Հ-15, /Մ-5/ (Նորապատ)-Արգավանդ- /Մ-3/ (Վարդանաշեն) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ13+340 հատվածում խողովակի փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 1-ին ժամը 8.00-ից մինչև կեսգիշեր, նշված ճանապարհահատվածը փակ կլինի երթևեկության համար»,- նշված է Դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ: